Իրինա Ալեգրովայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Ռուս երգչուհի Իրինա Ալեգրովան իր պաշտոնական կայքում գրել է.
«Հարգելի՛ ընկերներ: Ապրիլի 24-ը սարսափելի տարելից է: 100 տարի առաջ տեղի է ունեցել հայերի զանգվածային ջարդեր Օսմանյան Թուրքիայի տարածքում: Այդ արյունոտ իրադարձությունները դարձան ХХ դարում զանգվածային սպանության առաջին փաստը: Ավելի քան 1,5 միլիոն անմեղ մարդիկ սպանվեցին 2 շաբաթվա ընթացքում ամենաանմարդկային ձևով: Միայն այն բանի համար, որ նրանք քրիստոնյա էին: Հաճախ ինքներս մեզ հաշիվ չենք տալիս, թե ինչ աստիճանի մոտ է այդ ամենը մեզ: Օրերս հայասպան այդ հոգևոր ժառանգները Լիբիայում անմեղ քրիստոնյա եթովպացիների սպանեցին: Շարունակում են զոհվել անմեղ մարդիկ Դոնբասում: Տեսնելով այս ամենը՝ մենք պարզապես պարտավոր ենք հասկանալ, թե որքան կարևոր է հիշել մարդկության պատմության մեջ այդ սարսափելի էջերը: Հայոց ցեղասպանության տարելիցի օրը խնդրում եմ Ձեզ հարգանքի տուրք մատուցել նրանց լուսավոր հիշատակին և ազգային, կրոնական և քաղաքական թշնամանքի բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Հիշելու՛ ենք»: