Էրդողանը և Ալիևը կընթրեն Աթաթուրքի զբոսանավի վրա
Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներից հետո տեղի է ունենալու ճաշկերույթ, որին մասնակցելու են տարբեր երկրների առաջնորդներ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական «Milliyet» թերթին:
Փոխանցվում է, որ այդ ընթրիքի որոշումը կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ընթրիքին ներկա են գտնվելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրանի նախագահը, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի վարչապետերը: