Սանդրա Բալոքը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը
People ամսագիրի Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սանդրա Բալոքը ճանաչվել է 2015 թ ամենագեղեցիկ կինը: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն՝ հղում անելով ամսագրի պաշտոնական էջին:
Ամսագրի խմբագրությունը որևէ վարկանիշային ցուցակ չի կազմել և ընտրությունն արել է անձնական նախապատվությունից ելնելով՝ տեղադրելով 50-ամյա դերասանուհու լուսանկարը նոր համարի շապիկին և նրան անվանել «իրական և փայլող»:
People-ին տված հարցազրույցում դերսանուհին շնորհակալություն է հայտնել խմբագրությանն այդ պատվի համար:
«Իրական գեղեցկությունը մայր լինելն է»,-նշել է Բալոքը: