ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող լուծել ԼՂ-ի հարցը. Էրդողան
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
«Չնայած, որ միջազգային հանրությունը աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը», ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված»,-հայտարարել է Էրդողանը: