Իրաքն օգնություն է խնդրում Թուրքիայի բանակից
Իրաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարի համար խնդրում է Թուրքիայի բանակի օգնությունը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը, ով գտնվում է Թուրքիայում:
Նշվում է, որ Իրաքի նախագահը Թուրքիա է ժամանել, որպեսզի մասնակցի Չանաքելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: