Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին
Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցության նպատակով: Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ վրդովված են Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունից: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նման որոշում է կայացվել Օսմանյան կայսրությունում 1915-ի Հայոց ցեղասպանության մասին Ավստրիայի խորհրդարանում ընդունված հայտարարության բերումով:
Հիշեցնենք, որ Ավստրիայի իշխանությունները կոչ էին արել Անկարային` «վերաիմաստավորել իրենց անցյալի մութ ու հիվանդագին գլուխները և Օսմանյան կայսրության` հայերի դեմ գործած ոճիրը ցեղասպանություն ճանաչել»: