Թուրքիան՝ Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել
Թուրքիայի արտգործնախարարությունն Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել:Այս մասին գրում է Hyurriet-ը:
«Թուրքիան և թուրք ազգն իր պատմության հանդեպ այդ զրպարտանքը չի մոռանալու: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բոլորը նույն պայմաններում են կռվել, և տեղի ունեցած մեծ ողբերգությունը «ցեղասպանություն» բնութագրելը սխալ է: Բոլոր քրիստոնյա խմբերի ցավերը կիսելով՝ այդ ընթացքում զոհված մուսուլմաններին որևէ կերպ չանդրադառնալը ցույց է տալիս կրոնական հիմքով դրված խտրականութունը»,-ասված է հայտարարության մեջ: