Ուիթնի Հյուսթոնի դուստրը դեռ կոմայի մեջ է
Երեկ տեղեկացրել էինք, որ Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի դուստր Բոբի Քրիստինա Բրաունը դուրս է եկել կոմայից։ Այդ մասին լրագրողներին հայտնել էր աղջկա հայրը:
«Բոբին արթնացել է»,- հայտարարել էր Բոբիի Բրաունը։
Սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ աղջիկը դեռևս շարունակում է մնալ կոմայում:
Հիեցնենք, որ Քրիստինա Բրաունը 2015 թվականի հունվարի 31-ից կոմայի մեջ է։