Էրդողանը հրաժարվել է հանդիպել պատմաբանների հետ` Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Նա իր ուղերձում ասել է, որ կիսում է Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին զոհվածների հարազատների ցավը։ Այս մասին գրում է թուրքական Milliyet լրատվական գործակալությունը:
Իսկ արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պետք է հանդիպեր պատմաբանների հետ՝ 1915 թվականի դեպքերը քննարկելու համար, որոնք պաշտոնական Թուրքիա հրաժարվում է ճանաչել որպես Ցեղասպանություն։
Էրդողանը չեղարկել է այդ հանդիպումը՝ պատճառաբանելով հանդիպումների խտությամբ։