Թեհրանում ամերիկյան Washington Post թերթի ձերբակալված թղթակցին մեղադրել են լրտեսության մեջ
Թեհրանում ամերիկյան Washington Post թերթի թղթակից Ջեյսոն Ռեզայանին մեղադրանք է ներկայացվել 4 կետով:Այս մասին գրում է Tass-ը՝ հղում կատարելով մեղադրյալի փստաբան Լեյլա Ահսանիի տարածած հայտարարությանը:
Այդ 4 կետերի մեջ է մտնում նաև լրտեսության մեջ մեղադրանքը: Իրանի իշխանությունները նրան ձերբակալել էին 2014թ-ի ամռանը:
Աղբյուրը հաղորդում է, որ 38-ամյա Ռեզայանը Թեհրանում աշխատում է 2012 թվականից և ունի երկքաղաքացիություն՝ ԱՄՆ-ի և Իրանի: