Քիմ Քարդաշյանն ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ ըստ Variety ամսագրի
Քիմ Քարդաշյանն ամենաազդեցիկ կանանցից մեկն է անվանվել՝ ըստ Variety ամսագրի: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Քիմն արժանացել է այդ տիտղոսին, քանի որ նա պարբերաբար օգնում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին (Children’s Hospital Los Angeles) իր բարեգործական ներդրումներով:
«Page Six» թերթը հայտնել է, որ Քիմը կստանա մրցանակն ապրիլի 24-ին՝ Նյու Յորքում հանդիսավոր արարողության ժամանակ:
Բարեգործությամբ զբաղվող կանանց թվում է նաև հայտնվել ամերիկացի դերասանուհի Վուպի Գոլդբերգը: