Ջորջիո Արմանին միասեռականներին կոչ է արել հագնվել «տղամարդավարի»
Հայտնի նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին միասեռականներին կոչ է արել հագնվել «տղամարդավարի»: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
80-ամյա դիզայները, ով երբեք չի թաքցրել իր միասեռականությունը, ասել է, որ «տղամարդը պետք է մնա տղամարդ»:
«Հոմոսեքսուալ տղամարդը 100 տոկոսանոց տղամարդ է, նրան պետք չէ հոմոսեքսուալին հատուկ հագուստ կրել»,-ասել է Արմանին:
Դիզայները նաև քննադատել է պլաստիկ վիրահատությունները: Նրա խոսքով՝ փոքր կուրծքը պարտադիր չէ դարձնել մեծ: