ՆԱՏՕ-ի խորհրդի պլանային հանդիպումը տեղի կունենա Անթալիայում
ՆԱՏՕ-ի խորհրդի պլանային հանդիպումը՝ ԱԳ նախարարների աստիճանով տեղի կունենա Անթալիայում՝ 2015 թ. մայիսի 13-14-ը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ТАСС-ին:
Փոխանցվում է, որ օրակարգը կհայտարարվի ավելի ուշ:
Ինչպես հայտնել է աղբյուրը` հանդիպման ժամանակ քննարկվելու է «Հարավային Միջերկրածովյան մարտահրավերների անվտանգության» հարցերը: