Ներկայիս Թուրքիան մեծ պատասխանատվություն է կրում պատմության վերքերի համար. Էսթեր դե Լանգե
Թուրքիայի ներկայիս կառավարությունը մեծ պատասխանատվություն է կրում պատմության վերքերի համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ազգային կուսակցության հոլանդացի պատգամավոր Էսթեր դե Լանգեն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի բանաձևին և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
«Կարծում ենք, որ ժողովրդավարության պայմաններում անհրաժեշտ է հաշտվել անցյալի հետ և առերեսվել դրան: Օսմանյան կայսրությունը, ոչ ներկայիս թուրքական պետությունը, պատասխանատու է այն բանի համար, ինչ տեղի է ունեցել հայերի հետ 100 տարի առաջ, սակայն ներկայիս թուրքական կառավարությունը պետք է գիտակցի, որ մեծ պատասխանատվություն է կրում պատմության վերքերի համար»,-ընդգծել է Էսթեր դե Լանգեն: