Սպառնալիքի միակ աղբյուրն Ամերիկան է. Այաթոլա Համենեի
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին երկրում միջուկային զենքի մշակման մասին հաղորդագրությունները միֆ է անվանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Նրանք միջուկային զենքի մասին միֆ են ստեղծել, որպեսզի հայտարարեն, որ Իսլամական Հանրապետությունը սպառնալիքի աղբյուր է, սպառնալիքի աղբյուրը հենց Ամերիկան է»,-ասել է հոգևոր առաջնորդը:
Բացի այդ, այաթոլան հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հակահարված հասցնել արտաքին բոլոր սպառնալիքներին: