ՆԱՏՕ-ի խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Թուրքիայում
ՆԱՏՕ-ի խորհրդի հերթական նախատեսված նիստը` արտգործնախարարների մակարդակով, տեղի կունենա մայիսի 13-14-ը` Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նիստի օրակարգը պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն անվտանգության մարտահրավերները Միջերկրական ծովի տարածաշրջանում, այդ թվում` Թուրքիայի սահմանին մոտ` Իրաքում և Սիրիայում ծավալվող անհանգիստ իրավիճակը: