Քիմ և Քլոե Քարդաշյանները ստորագրել են Ցեղասպանության մասին հանրագիր
Ռեալիթի շոուների մեգաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը, միացել են և առաջարկել ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը՝ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով:
Change.org կայքում բացված խնդրագիրն ուղղված է ամերիկյան Google ընկերությանը, որտեղ խնդրում են ապրիլի 24-ին, այն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Google Doodle-ը փոխի Ցեղասպանության, մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի պատկերով:
«Խնդրում եմ, ստորագրեք այս խնդրագիրը՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով: Ես ստորագրեցի»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Քլոե Քարդաշյանը Twitter-ի իր էջում: