Էրդողանի դեմ մահափորձի կատարած անձը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
Ֆերհաթ Յըլդըզը, ով անցած տարվա մայիսին մահափորձ էր կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, ով այդ ժամանակ երկրի վարչապետն էր՝ Ստամբուլի դատարանի որոշմամբ դատապարտվել է 11 տարվա և 8 ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Нaberler-ին:
Փոխանցվում է, որ Ֆերհաթը փորձել էր ինքնաշեն զենքից կրակել Էրդողանի վրա, սակայն երբ նա կրակել էր զենքը չէր գործել:
Նշվում է, որ դատախազությունը պահանջում էր 20 տարվա ազատազրկում: