Թուրքական ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Թուրքական ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ռումբի մասին նամակը հայտնաբերվել է ինքնաթիռի զուգարանում այն պահին, երբ 151 ուղևորներով օդանավը գտնվել է Բուլղարիայի օդային տարածքում։
Սակայն թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները պայթուցիկ սարք չեն հայտնաբերել Turkish Airlines թուրքական ավիաընկերության Boeing 738 ինքնաթիռում: