Քիմ Քարդաշյանի գիրքը գնել են մոտ մեկ րոպեում
Ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի հանդեպ ժողովրդական սիրո հերթական ապացույցը դարձավ նրա՝ «Selfish» անունը կրող սելֆիների գրքի վաճառքը: Այս մասին գրում է elle.ru-ն:
Տեղեկությունների համաձայն՝ նախօրեին վաճառքի է հանվել 500 օրինակ, որոնք գնվել են մի քանի վայրկյանում: Աստղի ստորագրությամբ գրքի արժեքը 60 դոլար է եղել:
Նշվում է, որ գրքի պաշտոնական թողարկումը տեղի կունենա մայիսին, որը, հավանական է, որ կանցնի նախնական վաճառքի ռեկորդային սահմանը: