Turkish Airlines-ը կոչ է արել միայնակ օդաչուներին ամուսնանալ
Turkish Airlines-ի գործադիր տնօրեն Թեմել Քոթիլը կոչ է արել օդաչուներին, ովքեր աշխատում են տվյալ ավիաընկերությունում, ամուսնանալ: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Ըստ նրա՝ այդ կերպ կնվազի ավիավթարների հավանականությունը:
Ինչպես փոխանցվում է՝ նման հայտարարությամբ նա հանդես է եկել՝ Ֆրանսիայում Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված:
«Ողբերգությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ օդաչուի ընկերուհին լքեց նրան: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում միայնակ օդաչուներին ամուսնանալ»,-ասել է Turkish Airlines-ի գործադիր տնօրենը: