Թուրքիան կոչ է անում Եվրոպային լուծել ԼՂՀ-ի հարցը. Դավութօղու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուն հայտարարել է, որ Անկարան կոչ է անում Եվրոպային, որպեսզի իրենք խորհեն ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով TRT Haber-ին:
Փոխանցվում է, որ Դավութօղուն նշել է, որ 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ բանաձև ընդունելու փոխարեն Եվրախորհրդարանը պետք է ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:
«Օսմանյան կայսրության ժամանակ ոչ մի Ցեղասպանություն չի եղել»,-հայտարարել է Դավութօղուն: