Զինծառայող Սևակին սպանած թուրք զինվորի դատավճիռը
Թուրքական «Յենիշաֆաք» թերթը տեղեկացնում է, որ Դիարբեքիրի ռազմական դատարանը կայացրել է հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատավճիռը: Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորմասում զինծառայությունը ժամանակ Սևակը 2011թ. ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սպանվել էր զինծառայակից թուրք զինվորի' Քըվանչ Աղաօղլույի կողմից:
Զինվորական դատախազը, մարդասպանի դեմ առաջադրելով չկանխամտածված սպանության մեղադրանք, նրա համար դատարանից պահանջել էր 2-6 տարվա պատժաչափով ազատազրկում, իսկ զինջոկի հրամանատարը' ենթասպա Սադրեթին Էրսոզը, մեղադրվել է ցուցաբերած անփութության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Նրա համար դատարանից պահանջվել է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում:
Գործը քննում է Դիարբեքիրի զինդատարանը: Զինդատարանը մարդասպան Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման: Իսկ Սադրեթին Էրսոզը դատապարտվել է 5 ամսվա պայմանական ազատազրկման:
Թուրքական պարբերականն ուշադրություն է հրավիրում «Նոր զարթոնք» նախաձեռնության հայտարարությանը, որում մասնավորապես, ասված է.
«Հայի սպանությունը հենց ապրիլի 24-ին առնվազն տարօրինակ է: Անհրաժետ է, որ այս տարօրինակ գործը քննության առնվի արդար դատարանի կողմից»:
Սևակի ընտանիքը համոզված է, որ Սևակին սպանել են: Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, բազմիցս հայտարարել է, որ իր որդու մահը դժբախտ պատահարի արդյունք համարելը ամոթալի երևույթ է: