Թուրքիան մտադիր է անտեսել Եվրախորհրդարանի քվեարկության արդյունքները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է անտեսել Եվրախորհրդարանի քվեարկության արդյունքները՝ Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած Հայող ցեղասպանության հետ կապված: Այս մասին հայտնում է Mk-turkey.ru-ն: Էրդողանը նշել է, որ Թուրքիան շատ լավ հիշում է 100 տարի առաջ տեղի ունեցածը:
«Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Եվրախորհրդարանը մեզ համար, այն չունի որևէ արժեք: Թուրքիան չի կարող ընդունել այդ հանցագործությունը և բոլորը այդ պետք է հասկանան: Մենք նման բան չենք արել»,-հայտարարել է Էրդողանը: