Այսօր Վիկտորյա Բեքհեմի ծննդյան օրն է
Վիկտորյա Կերոլայն Բեքհեմ (անգլ.՝ Victoria Caroline Beckham), մինչ ամուսնությունը - Ադամս (անգլ.՝ Adams, ապրիլի 17, 1974 , Խարլոու, Էսսեկս, Անգլիա)- անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, մոդել, դերասանուհի, դիզայներ և բիզնեսլեդի։ 1990-ական թվականների վերջին, փառքի գագաթնակետի ճանապարհին, Spice girls փոփ խմբում նա հայտնի էր որպես Posh Spice (շքեղ համեմունք), այդպես նրան կնքել է բրիտանական հայտնի Top of the Pops ամսագիրը, 1996 թվականի հուլիսի հրատարակչության ժամանակ։ 2000 թվականին , երբ խմբի անդամները որոշեցին զբաղվել ինքնուրույն կարիերայով , Վիկտորիան սկսեց փոփ-կատարողի իր ուղին` հասնելով նրան, որ 10 սինգլները հայտնվեցին բրիտանական չարտերի առաջին հորիզոնականներում։
Նրա առաջին սինգլը «Out of Your Mind», գրավեց երկրորդ տեղը բրիտանական UK Singles Chart-ում, դա եղել է նրա ամենամեծ ձեռքբերումը ամբողջ կարիերայի ընթացքում։ Վիկտորիան պայմանագրեր է ունեցել Virgin Records և Telstar Records ընկերությունների հետ։ Վիկտորիային մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում հայտնի դարձած ոճի առանձնահատկությունը։ Նա Rock & Republic-ի համար ջինսերի դիզայնով էր զբաղվում, հետագայում սկսեց իր սեփական ջինսե հագուստի արտադրությունը` dVb Style։
Վիկտորյան թողարկեց արևային ակնոցների, ինչպես նաև Intimately Beckham օծանելիքը , որը վաճառվում է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Վիկտորիան համագործակցել է նաև Samantaha Thavasa և Shiantzy Chen ճապոնական բրենդերի հետ, զբաղվելով պայուսակների և զարդերի դիզայնով։ 2012 թվականին համագործակցելով Land Rover - ի հետ` թողարկեց ավտոմեքենայի սեփական մոդելը, որը կոչվեց Evoque Victoria Beckham Special Edition:
Բացի այդ Բեքհեմը թողարկեց երկու բեսթսելլեր. մեկը ինքնակենսգրական, մյուսը «Ձեր գիդը» մոդայի աշխարհում։ Հեռուստատեսությունում Բեքհեմը մասնակցել է հինգ վավերագրական հաղորդումներում և ռեալիթի-շոուներում, ինչպես նաև Being Victoria Beckham և The Real Beckhams։ Նրա վերջին դոկումենտալ հաղորդումը Victoria Beckhem-ն է՝ Coming to America , որում նա 2007 թվականին ընտանիքի հետ ճանապարհորդում է ԱՄՆ-ով։ Նաև նա «Հիմարիկ Բետտին» սերիալում հանդես է եկել էպիզոդիկ դերում , 4 անգամ ժյուրի է եղել «Պոդիում», Germany’s Next Topmodel և American Idol պրոեկտներում։ 2009 թվականին Բեքհեմների կարողությունը գնահատվել է 125 միլիոն ֆունտ ստերլինգ: