Թուրքիայում ահաբեկչություն իրականացնել պլանավորած ահաբեկչական խմբի են ձերբակալել
Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն ապրիլի 13-ին ահաբեկչություն իրականացնել պլանավորած ահաբեկչական խմբի են ձերբակալել: Այս մասին գրում է թուրքական Hurriet լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ ձերբակալության ընթացքում նրանց մոտ գտնվող կրիչի վրա հայտնաբերել են 18 էջանոց երկու փաստաթուղթ, որոնցում ահաբեկչական հարձակումների մանրամասներ են եղել: Կազմակերպության անդամներին արգելվել է խոսել հեռախոսով և ինքնությունը գաղտնի պահելու համար առաջարկվել է ներառվել քաղաքական տարբեր հայացքներ ունեցող խմբերում:
Ենթադրաբար, հայտնաբերված փաստաթղթերը բաժանվել են ահաբեկչական խմբավորման բոլոր անդամներին: Դրանցում նշված է եղել, որ առաջնահերթությունը պետք է տրվի ոստիկանական, զինվորական և ազգային անվտանգության շենքերին: