Իրանն արաբական երկրների կոալիցիայից պահանջել է դադարեցնել Եմենում ռազմական օպերացիան
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչով դիմել է արաբական երկրների կոալիցիային՝ պահանջելով դադարեցնել Եմենում ռազմական օպերացիան՝ նախազգուշացնելով, որ եմենյան հանրապետությունում ճգնաժամից կարող է օգտվել «Ալ-Քաիդա»-ն: Այս մասին հայտնում է Iran.ru-ն:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Եմենում իրավիճակի կարգավորման համար պետք է դադարեցնել ավիահարվածները եմենյան տարածքների ուղղությամբ, որպեսզի «Ալ-Քաիդա»-ն չօգտվի ստեղծված իրավիճակից: Թեհրանի կարծիքով՝ դա կարող է տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացման պատճառ հանդիսանալ: