Թուրքիան կարող է մզկիթի վերածել Սուրբ Սոֆիայի տաճարը
Ի պատասխան Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության՝ Թուրքիան կարող է մզկիթի վերածել Սուրբ Սոֆիայի տաճարը, որը գտնվում է Ստամբուլում: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով թուրքական Milliyet պարբերականին:
Այս մասին հայտարարել է Անկարայի գլխավոր մուֆթի Մեֆայիլ Հիզլին: Նա մեղադրել է Հռոմի պապ Ֆրանցիսկին պատմական փաստերի խեղաթյուրման մեջ՝ անտեսելով մուսուլմանների տառապանքներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: