Թուրքական ԶԼՄ-ները հիստերիայի մեջ են. Գերմանիայի նախագահն ու կանցլերը «նախընտրեցին հայերին»
Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկն ու կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակին նվիրված միջոցառումներին 2015թ.-ի ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Ինչպես գրում է թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականը՝ Գերմանիայի նախագահը «նախընտրեց հայերին»: Նա կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին, որը տեղի կունենա Բեռլինում, բացի այդ, հանդես կգա ելույթով՝ միջոցառման շրջանակներում:
Նշվում է նաև, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես չի մեկնի Թուրքիա:
Թուրքական պարբերականի համաձայն՝ ապրիլի 24-ին Բունդեսթագում տեղի կունենա հատուկ նիստ, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության խնդրին: