Պուտինը, Քանյե Ուեսթը և Թիմ Կուկը հայտնվել են Time-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 100-յակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է Time ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթող էր ճանաչվել ըստ ընթերցողների քվեի։
Time ամսագիրը ներկայացրել է ամենաազդեցիկ մարդկանց ցուցակները՝ ըստ տարբեր խմբերի։ Պուտինը ներառված է եղել «առաջնորդներ» խմբում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և աշխարհի այլ ազդեցիկ քաղաքական գործիչների հետ միասին։
«Արվեստագետներ» անվանակարգում ներկայացված են եղել,մասնավորապես, դերասաններ Բրեդլի Կուպերը և Քրիս Փրեթը, դերասանուհի՝ Ջուլիաննա Մուրը և ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը։ «Պիոներներ» անվանակարգում ներառված են՝ դերասանուհի Էմմա Ուոստոնը և Ռիզ Ուիզերսպուն, իսկ «գերհսկաների» անվանակարգում նոմինացվել են երգիչ Քանյե Ուեսթը և Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը։ «Սրբապատկերներ» խորագրի ներքո հայտնվել են Թեյլոր Սվիֆտը, գրող Հարուկի Մուրակամը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և մարդու իրավունքների ակտիվիստ Մալալ Յուսֆզայը։