Թուրքիան և Ղազախստանը ցանկանում են մեծացնել առևտրի ծավալները
Թուրքիայի իշխանությունները և Ղազախստանը ծրագրում են մեծացնել աևտրի ծավալները մինչև $10 մլրդ ։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Новости-Казахстан» գործակալությունը։
«Մենք պետք է հասնենք, որպեսզի ապրանքների շրջանառությունը հասնի $10 մլրդի։ Հուսով եմ, որ արտաքին ապրանքաշրջանառության անկումը պետք է վերացվի մոտ ապագայում և մենք պետք է անհապաղ վերացնենք այդ խնդիրները»,-ասել է Էրդողանը։
Ըստ նրա` Թուրքիան մտադիր է ամրապնդել իր հարաբերությունները Ղազախստանի հետ առևտրի և տնտեսական , պաշտպանական արդյունաբերության և տրանսպորտի համագործակցության ոլորտներում։
«Ծրագրերը, որոնք կիրականացվեն այս առումով, պետք է նպաստեն տարածաշրջանի բարեկեցությանն ու դրա կայունությանը։ Մենք հավատում ենք, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի առավել կարևոր երկրներից մեկն է, որը մեր տնտեսական առևտրային գործընկերն է»,- հավելել է Էրդողանը։