Այսօր ռուս շոումեն, դերասան և երաժիշտ Իվան Ուրգանտի ծննդյան օրն է
Իվան Ուրգանտ Անդրեյի (մականուն Գրիշա Ուրգանտ) (ծնվ. ապրիլի 16 1978, Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), ԽՍՀՄ), ռուս շոումեն, դերասան և երաժիշտ է։ Իվան Ուրգանտը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում` «Երեքը և փաթիլը», «Տուր դե Ֆրանս», «Տոնածառներ», «Տոնածառներ 2», «Վիսոցկի, շնորհակալություն, որ ողջ ես»։
Ծնվել է դերասաններ Անդրեյ Ուրգանտի և Վալերիա Կիսելյովայի ընտանիքում։ Նինա Ուրգանտի և Լև Միլինդերի թոռն է։ Երիտասարդ ընտանիքը շատ կարճ կյանք է ունեցել, ընդամենը մեկ տարի Իվանի ծնունդից հետո։ Նրանցից են Իվանին անցել հետաքրքիր արտաքինը, բեմմի վրա աշխատելու ցանկությունը և դերասան դառնալու ապագա ցանկությունը: Ծնողների բաժանումից հետո բնակվել է մոր և խորթ հոր՝ դերասան Դմիտրի Լադիգինի հետ։ Ռուսական մի քանի հրատարկչություններ իրենց հոդվածներում նշում են, որ Ուրգանտ ազգանունն ունի էստոնական ծագում: