ԱՄՆ կարող է չմասնակցել Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը
ԱՄՆ կարող է չմասնակցել Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան՝ Ռոբերտ Սեքութը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ կայքը` դեսպանը հայտնել է, թե կոնկրետ որ միջոցառման են մասնկացելու ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները ընդունում են Վաշինգտոնում:
«Կարող եմ միայն ասել այն, քանի որ ԱՄՆ-ն չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը ներկա չգտնի միջոցառմանը, որը նվիրված է լինելու Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակին»,-հայտնել է դեսպանը: