Ֆրանսիայում վանդալները պղծել են ավելի քան 250 քրիստոնյայի գերեզման
Ֆրանսիական Կաստր քաղաքում վանդալները չորեքշաբթի ավելի քան 250 գերեզման են պղծել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ քաղաքապետ Պասկալ Բյուժինը հայտնել է, որ հիմնականում տուժել են քրիստոնյաների շիրիմները:
«Խաչքարերի վրայից հանել են խաչերը և կոտրել մի քանի շիրմաքար»,-հայտնել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին անհայտ անձինք կոտրել են հայկական խաչքար, որը տեղադրված է եղել իսպանական Ալիկանտե քաղաքում: