Էրդողանը հիստերիայի մեջ է
Թուրքիայի վրա չկա անգամ ցեղասպանության շղարշը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Cihan գործակալությանը:
«Իմ երկրում բնակվում է 100 հազարից ավել հայ, որոնք ունեն և չունեն քաղաքացիություն: Հարց եմ ուղղում այն ազգերի ներկայացուցիչներին, որոնք կարեկցում են հայերին. «Իսկ որքա՞ն հայեր են ձեր մոտ ապրում»: Մենք նույնիսկ չենք արտաքսել իրենց երկրից` մեր երկիր տեղափոխված հայերին, սակայն կարող էինք դա անել: Այսպիսի վերաբերմունքը հասկանալ չի կարելի»,-հայտարարել է Էրդողանը: