Ջիգարխանյանը կխաղա Ցեղասպանության մասին փաստագրական ներկայացման մեջ
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ոտքի՝ դատարանն է գալիս» փաստագրական դրամայի պրեմիերան կկայանա ապրիլի 19-ին` Մոսկվայի հայկական թատրոնում։ Այս մասին հայտնում է Newsarmenia.ru-ն:
Փոխանցվում է, որ ներկայացման մեջ ներգրավված են Ռուսաստանի և Հայաստանի հայտնի դերասաններ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ՌԴ ժողովրդական արտիստներ Դմիտրի Խառատյանը, Ալեքսեյ Պետրենկոն, Յուրի Նազարովը, Ալեքսեյ Շեյնինը, Ալեքսանդր Գոլոբորոդկոն, Ալեքսանդր Կորշունովը, Սերգեյ Սիզոնտևը։
Բացի այդ, ներկայացման մեջ մասնակցելու է ՌԴ վաստակավոր արտիստներ Օլգա Կաբոն, Ալեքսանդր Սեմչևը, Դանիլ Սպիվակովսկին, դերասաններ Գրիգոր Գյադուշյանը, Ալեքսանդր Տյուտինը, Իվար Կալինիշը, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը։
Բեմադրող ռեժիսորն է Սլավա Ստեփանյանը, նկարիչը՝ Ալբերտ Աթոյանը, մոդելավորողը՝ Նելի Շահբազովան։ Պիեսում կհնչի Կոմիտասի, Ժան Բատիստ Լյուլլիի, Գուստավ Մալերի, Գի Կանչելիի գործերը:
Ներկայացման մեջ օգտագործվել են արխիվային վավերագրական տեսանյութեր և լուսանկարներ: