Թուրքիան ժամանակին կարող էր հայերին վտարել իր տարածքից. Էրդողան
Թուրքիան ժամանակին կարող էր ապօրինի ներգաղթյալ հայերին վտարել իր տարածքից: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով` Թուրքիայում այժմ ապրում է 100 հազար հայ, ինչը խոսում է, որ երկրում խտրականություններ չկան հայերի նկատմամբ:
«Վանում Աղթամար կղզու եկեղեցին պետական բյուջեի գումարներով վերանորոգեցինք»,-ասել է Էրդողանը։