Այսօր Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է
Լեոնարդո դա Վինչին (իտալ.՝ Leonardo di ser Piero da Vinci, Ապրիլ 15, 1452 թ., Վինչի, Իտալիա — Մայիս 2, 1519թ., Ամբուազ, Ֆրանսիա), վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար։
Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», Լուվր, Փարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»։ Լեոնարդոն առաջինն է նախագծել ժամանակակից հրասայլի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն։ Նախագծել է նաև Կոնստանդնուպոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։