Իրանը խաղաղության ծրագիր է առաջարկել Եմենի համար
Իրանը պլան է առաջարկել, որով պետք է Եմենի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այս մասին Press-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար՝ Ջավադ Զարիֆի ներկայացուցիչը:
ԶԼՄ-ների տեղեկություններով` խաղաղության ծրագիրը ներառում է 4 կետ. կրակի դադարեցում, կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերում, երկխոսության սկսում և բոլոր քաղաքական շարժումների միասնական համաձայնության ստեղծում: