Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները կվերսկսվեն ապրիլի 21-ին
Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները կվերսկսվեն ապրիլի 21-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Իրանի և «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդների միջև բանակցությունները տեղի կունենան մինչև ապրիլի վերջ:
Վերջին բանակցությունների ժամանակ Իրանը համաձայնվել է 10 տարով դադարեցնել ուրանի հարստացման հարցով հզորության երկու երրորդ մասը՝ ընդ որում կրճատելով ցենտրիֆուգների թիվը: