Ոստիկանների մասսայական ձերբակալություն` Թուրքիայում
Թուրքիայի 20 մարզում հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալվել են ոստիկաններ, որոնք կասկածվում են հակակառավարական գործունեությունում ներգրավված լինելու մեջ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ հատուկ գործողությունների իրականացման կենտրոնը եղել է Ստամբուլը, որտեղ ձերբակալել են Անվտանգության ծառայության նախկին ղեկավար՝ Մահիր Չաքալին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ նույն օրը Ստամբուլի կենտրոնում տեղի էր ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով սպանվել էր 2 մարդ: