Քարդաշյաններն ու Քանյեն այցելել են Տիրոջ սուրբ գերեզմանի տաճար (լուսանկարներ)
Այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այցելել են Տիրոջ սուրբ գերեզմանի տաճար: Այս մասին հեռուստաաստղը գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Բարի առավոտ, Իսրայել: Մենք վաղ առավոտյան էինք արթնացել, որպեսզի այցելեինք Տիրոջ սուրբ գերեզմանի տաճար»:
Քլոեն նույնպես նոր լուսանկար է տեղադրել ֆեյսբուքում, որտեղ նա ծնկի է իջել սուրբ տաճարում: