Իրանում Հոլոքոստի թեմայով ծաղրանկարներ կցուցադրվեն
Իրանի մայրաքաղաքում մայիսի 9-ին Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների երկրորդ միջազգային մրցույթի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես կբացվի: Թեհրանում հարյուրավոր ծաղրանկարներ կցուցադրեն Հոլոքոստի թեմայով: Այս մասին գրում է BBC-ն:
Մրցույթին ավելի քան 300 նկարիչ է մասնակցել Իրանից, Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Թուրքիայից և այլ երկրներից: Նրանք կազմակերպիչներին 839 աշխատանք են ուղարկել: Սպասվում է, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի սկզբին:
Մրցույթի հսկիչ Շոջաի Թաբաթաբաիի խոսքով՝ միջոցառումն անցկացվում է Արևմուտքի երկակի չափանիշները ցույց տալու համար: Նրա խոսքով՝ իսլամի նկատմամբ հարգանքի բացակայությունն ամենուր է հանդիպում, մինչդեռ, այնպիսի թեմաների քննարկման վրա, ինչպիսին Հոլոքոստն է, տաբու է դրված: