Ադրբեջանում 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, երկրաշարժը տեղի է ունեցել երեկ, տեղական ժամանակով՝ 14:57-ին, Գաբալա քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժը եղել է 3,6 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել 41 կմ խորության վրա: