Բրեդ Փիթը փոխել է ոճը
Նոր ֆիլմում նկարահանվելու համար հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը փոխել է իր ոճը: Այս մասին հայտնում է News.rambler.ru-ը:
Այժմ դերասանը ավելի շատ նման է ուսուցչի, քան նորաձև և գեղեցիկ տղամարդու, ում սովոր էինք այդ կերպարով տեսնել:
Փոխանցվում է, որ դերասանը նկարահանվում է Big Short ֆիլմում: Նշվում է, որ ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, որի ժամանակ երեք ընկեր 2008 թ. ճգնաժամի ժամանակ կարողանում են հարստանալ: