Քարդաշյանի թիկնապահը հայերենով շնորհակալություն է հայտնել ՀՀ ոստիկանությանը (լուսանկար)
Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած թիկնապահը՝ Փասկալ Դուվիերը, իր Instagram-ի էջում գրել է.
«Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ աջակցող Pantera անվտանգության թիմին և տեղական ոստիկանությանը: Դուք բոլորդ մեծ աշխատանք եք կատարել: Հուսով եմ՝ կրկին կհանդիպենք և կաշխատենք միասին: Թույլ տվեք փորձեմ այդքանը հայերենով ասել «Շնորհակալություն»: Որպես թիմ միասին աշխատելը կարևոր էր Ուեսթ ընտանիքի և Քլեո Քարդաշյանի անվտանգությունն ապահովելու համար»: