Թուրքիան մեղադրել է Հռոմի պապին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը կապված 1915թ. իրադարձությունների հետ արդարացնում է ASALA ահաբեկչական խմբավորման գործողությունները: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայում ԵՄ-ի հարցերով նախարար՝ Վոլկան Բոզկիրը:
Նախարարը հայտարարել է, որ գոյություն չունի ոչ մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Օսմանյան կասրության տարածքում տեղի է ունեցել Ցեղասպանություն:
«Հռոմի պապի հայտարարությունը Թուրքիայի համար հանդիսանում է ոչ այլ ինչ քան պատմության խեղաթյուրում»,-հայտարարել է Բոզկիրը: