Թուրքիայի ԱԳՆ-ն Վատիկանից հետ է կանչել իրենց դեսպանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո, իրենց դեսպանին Վատիկանից հետ է կանչել: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
Թուրքիան հետ է կանչել դեսպանին՝ ի նշան բողոքի այն բանի, որ պապը օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին հայտարարել է թուրքական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ,Հռոմի պապը ոգեկոչել է զոհերի հիշատակը, իսկ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: