Լյուդմիլա Սարգսյան. Մենք չէինք սպասում, որ ժողովուրդը 37 տոկոս ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին
Մենք պետք է ընդունենք, որ մի փոքր շտապել էինք մեր ժողովրդին գնահատական տալու հարցում: Մարտի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս տեսակետը հայտնեց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Բանախոսը նաև չբացառեց, որ եթե կարողանան բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ավելի ձայներ հավաքել, քան ՀՀԿ-ն, կոալիցիա կձևավորվի և քաղաքապետ կընտրվի ընդդիմության թեկնածուն: Ըստ Լ. Սարգսյանի` նախագահական ընտրությունները շատ կանխատեսելի էին: Կանխատեսելի էր նաև այն, թե ով կզբաղեցնի երկրորդ տեղը, ինչը պետք է ցանկալի լինի նաև իշխանության համար: Այդ ամենը ՀԱԿ-ի համար տեսանելի էր: Հետևաբար, իրենք անիմաստ համարեցին մասնակցել: Իսկ ավագանու ընտրություններում քաղաքական ուժերը մասնակցում են համամասնական ցուցակներով: Ըստ բանախոսի` քաղաքի բնակչությունն ավելի անկաշկանդ է, ուստի վերահսկողությունն ընտրությունների օրը և հաշվարկի ժամանակ շատ ավելի հեշտ է: