Քրդերը կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ
Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հետ բախումների ընթացքում վիրավորվել է 4 զինվոր:
Այս մասին գրում է BBC-ն՝ հղում կատարելով թուրք զինվորականների հայտարարությանը:
Քրդերը կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ, որոնք գործուղվել էին ոստիկանական ծառայության երկրի հարավ-արևելքում: Նրանց գործուղղումը կապված է եղել գարնանային փառատոնի հետ: